Ժամանց

Բացօթյա լողավազան

icon

Ամառվա տապին անցկացրեք ձեր հանգստյան օրերը Ամբերդ հյուրանոցի բացօթյա լողավազանում։ Չնաշխարհիկ տեսարան, հաճելի ժամանց և լիարժեք հանգիստ: Մենք ստեղծել ենք բոլոր հարմարությունները Ձեր լիարժեք հանգիստն ապահովելու համար։

Փակ լողավազան և շոգեբաղնիքներ

icon

Շոգեբաղնիքի և լողավազանի իրական սիրահարներին հրավիրում ենք Ամբերդ համալիր, քանի որ սթրեսից ու հոգնածությունից ազատվելու լավագույն տարբերակը Ասիական և Ֆիննական շոգեբաղնիքներն ու մաքուր լողավազանն է: Անգամ հազվադեպ այցելությունները շոգեբաղնիք և լողավազան թարմացնում ու լիցքաթափում են մարդկանց: Ավելին, որոշ դեպքերում դրանք բուժիչ ազդեցություն ունեն: Այս ամենը համատեղեք Ամբերդ հյուրանոցում:

Լեռնադահուկային սահուղի

icon

Փորձեք նոր զգացողություններ: Ամբերդ համալիրի լեռնադահուկային գոտին առաջարկում է թյուբինգների, սահնակների, դահուկների, բուրանների ու սնոուբորդերի վարձույթ: Սիրով սպասում ենք Ձեզ Ամբերդ հյուրանոցի լեռնադահուկային հանգստի գոտում: Այստեղ դուք կարող եք օգտվել նաև փորձառու ինստրուկտորների ծառայությունից: Էքստրեմալ հանգստի սիրահարները կարող են սահել երկտեղանի փչվող սահնակներով:

Սեղանի թենիս և Բիլիարդ

icon

Սեղանի թենիսի և բիլիարդի սիրահարներին հրավիրում ենք Ամբերդ համալիր անցկացնելու Ձեր հանգիստը մեզ հետ:

Մանկական խաղասենյակ

icon

Մենք հոգում ենք ձեր ընտանեկան հանգիստը լիարժեք դարձնելու մասին: Ստեղծել ենք բոլոր պայմանները, որ երեխաները նույնպես զբաղմունք ունենան: Լիարժեք հանգիստը սկսվում է այն ժամանակ, երբ երեխաները զբաղված են:

Խաղադաշտ

icon

Պարգևեք ձեզ և ձեր երեխաներին անմոռանալի տպավորություններ օգտվելով Ամբերդ հյուրանոցի հսկայական խաղադաշտից:

Մերսման ծառայություն

icon

Հանգստացրեք ձեր մարմինը օգտվելով մեր արհեստավարժ մասնագետի մերսման ծառայություններց: Մենք կպարգևենք ձեզ հանգիստ և առողջություն միաժամանակ: