Հյուրանոցի առավելություններից մեկը մաքուր լեռնային ջրով լողավազանն է: Այն կպարգևի Ձեզ գերագույն հաճույք և էներգիա կհաղորդի:
Հյուրանոցի հյուրերի համար լողավազանն անվճար է 10:00-21:00, իսկ 21:00-23:00 կարող եք օգտվել լողավազանի VIP ծառայությունից՝ հավելյալ գումարի դիմաց:
Լողավազանի երկարությունը 12 մետր է, խորությունը՝ 1.5 մետր, ջրի ջերմաստիճանը ՝ 27-29 ºC:
Համեցեք Ամբերդ հյուրանոցի ՍՊԱ կենտրոն, որտեղ կարող եք օգտակար ժամանակ անցկացնել ինչպես մարմնի այնպես էլ ոգու համար՝ լողալ, վայելել գեղեցիկ տեսարան, այցելել շոգեբաղնիքներ և օգտվել մերսման ծառայությունից:
Ամբերդ հյուրանողում ՍՊԱ-ն ներառում է.
ֆիննական շոգեբաղնիք միայն հանգստի և լիցքաթափման վայր չէ, այլև օրգանիզմի համար առողջարանային ծես: Մեր շոգեբաղնիք հաճախումը Ձեզ կընձեռի մաքսիմալ լիցքաթափվելու, իմունիտետի ամրապնդման և ամբողջ օրգանիզմը կազդուրելու հնարավորություն: Միջին ջերմաստիճանը շոգաբաղնիքում 98 աստիճան է, խոնավությունը՝ 15 %:
Հռոմեական շոգեբաղնիք մարմնի և հոգու լիցքաթափման վայր է: Իդեալական տարբերակ է նրանց համար, ովքեր չեն սիրում շոգեբաղնիքներ: Նուրբ և հաճելի ջերմությունը, որ համադրվում է փափուկ գոլորշու հետ, օրգանիզմին անմոռանալի զգացողություններ է պարգևում: Օդի ջերմաստիճանը չի գերազանցում 50-60 աստիճանը, խոնավությունը՝ 100 % է:
Մերսում –մեր փորձառու մասնագետը կիրառում է մերսման տարբեր տեխնիկիաներ, ինչը նպաստում է ձեր ամբողջ օրգանիզմի լիցքաթափմանը: Մենք կպարգևենք Ձեզ միաժամանակ և՛ հանգստություն, և՛ առողջություն:
Հյուրանոցի փոքրիկ հյուրերին հրավիրում ենք այցելել մեր մանկական սենյակ: Այստեղ կան բոլոր պայմանները ձեր փոքրիկների ուրախ և հետաքրքիր ժամանցը անցկացնելու համար:
Ձեր տրամադրության տակ կլինի խաղադաշտը՝ թենիսի, բասկետբոլի և ֆուտբոլի համար:
Սիրով սպասում ենք Ձեզ Ամբերդ հյուրանոցի լեռնադահուկային հանգստի գոտում:
Փորձե՛ք նոր զգացողություններ: Մենք առաջարկում ենք թյուբինգների, սահնակների, ձյունագնացների և սնոուբորդերի վարձույթ: Այստեղ Դուք կարող եք օգտվել նաև մեր փորձառու ինստրուկտորների ծառայություններից: Էքստրեմալ հանգստի սիրահարները կարող են սահել երկտեղանի փչվող սահնակներով: