Ամբերդ հյուրանոցը հարմարավետ հանգստի և միջոցառումների անցկացման լավագույն վայրն է: Այստեղ կարող եք անցկացնել ընտանեկան ամենաջերմ միջոցառումները, գործնական հանդիպումներ և կորպորատիվ միջոցառումներ: Հյուրանոցի առանձնահատկությունն իր գտնվելու վայրն է: Ամբերդ հյուրանոցը գտնվում է Երևանից 38 կմ հեռավորության վրա՝ Արագած լեռան ստորոտին, ծովի մակարդակից 1750 մետր բարձրության վրա: Հյուրանոցը շրջապատված է պատմական տեսարժան վայրերով` Արարատ լեռան գեղեցիկ տեսարանով: Ամբերդն առաջարկում է հյուրերին դիմավորելու և ուղեկցելու ծառայություն: Հյուրանոցում սենյակները 37-ն են, որոնցից 1 լյուքս, 1 ընտանեկան, 1 ընտանեկան սուփերիոր, 10 դելյուքս ,2 սուփերիոր և 22 ստանդարտ համարներ: Բոլոր սենյակներն ունեն պատշգամբ, մինիբար, LCD հեռուստացույց , արբանյակային հեռուստատեսություն, աշխատանքային սեղան, սանհանգույց՝ անհրաժեշտ հիգիենայի պարագաներով, վարսահարդարիչ, լոգարան, հողաթափեր, սրբիչներ: Մեր հյուրերի համար իրականացվում է նաև սենյակի սպասարկում:
Հյուրանոցն ունի երկու լողավազան (փակ և բացօթյա), արևելյան և ֆիննական շոգաբաղնիքներ, լաունջ բար, ռեստորան, բացօթյա սրճարան և լվացքատուն: Հյուրանոցային սենյակները և շենքն ունեն անվճար Wi-Fi ինտերնետ:
Հյուրանոցն ունի SPA կենտրոն, որն իր մեջ ներառում է շոգեբաղնիքներ և առաջարկում է վերականգնողական, լիցքաթափող մի շարք ծառայություններ, որոնք կգոհացնեն նույնիսկ ամենաքմահաճ հյուրերին: Դեմքի և մարմնի համապարփակ բուժումը, մերսման բոլոր տեսակները ծայրաստիճան դրական հույզեր կտան: Ձեր հանգիստն առավել լիարժեք դարձնելու համար ձմռանը կարող եք օգտվել դահուկային սահուղուց՝ վարձելով դահուկներ և սահնակներ: Բոլոր հյուրերի համար հյուրանոցը կազմակերպում է տուրեր դեպի Հայաստանի պատմական վայրեր: Ամբերդ հյուրանոցում գտնվելուց հետո ձեզ հետ կտանեք անմոռանալի տպավորություններ Հայաստանի՝ այս զարմանալի երկրի մասին: