Հայաստան, Արագածոտն, Անտառուտ 1/36
[email protected]
/ /
Amberd hotel
  • Մեր մասինՄեր մասին
  • ՀամարներՀամարներ
  • Ռեստորան և բարՌեստորան և բար
  • Ծառայություններ և ժամանցԾառայություններ և ժամանց
  • Ամբերդ պանդոկԱմբերդ պանդոկ
  • ՄիջոցառումներՄիջոցառումներ
  • ԿապԿապ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Ամբերդ հյուրանոցը հարմարավետ հանգստի և միջոցառումների անցկացման լավագույն վայրն է։ Այստեղ կարող եք և՛ վայելել հանգիստը, և՛ կազմակերպել ընտանեկան ամենաջերմ միջոցառումները, գործնական հանդիպումները և կորպորատիվ միջոցառումները։Հյուրանոցի գլխավոր առանձնահատկությունը նրա բացառիկ տեղադրությունն է։ Ամբերդ հյուրանոցը գտնվում է Երևանից 38 կմ հեռավորության վրա՝ Արագած լեռան ստորոտին, ծովի մակարդակից 1750 մետր բարձրության վրա։ Հյուրանոցը շրջապատված է պատմական տեսարժան վայրերով և առանձնանում է Արարատ լեռան հիասքանչ տեսարանով։

Ամբերդ հյուրանոցն առաջարկում է հյուրերի դիմավորման և ուղեկցման ծառայություն։ Հյուրանոցն ունի 37 հարմարավետ համար՝ 1 լյուքս, 1 ընտանեկան, 1 ընտանեկան սուպերիոր, 10 դելյուքս, 2 սուպերիոր և 22 ստանդարտ համարներ, որոնք բոլորն ունեն պատշգամբ։
Հյուրանոցն ունի երկու լողավազան (փակ և բացօթյա), արևելյան և ֆիննական շոգեբաղնիքներ, լաունջ բար, ռեստորան, բացօթյա սրճարան։ Հյուրանոցի ամբողջ տարածքում և համարներում գործում է անվճար Wi-Fi ինտերնետ։

Image alt

Հյուրանոցն ունի նաև SPA կենտրոն, որն իր մեջ ներառում է շոգեբաղնիքներ և առաջարկում է վերականգնողական ու լիցքաթափող բազմաթիվ ծառայություններ, որոնք կգոհացնեն նույնիսկ ամենապահանջկոտ հյուրերին։ Դեմքի և մարմնի համալիր խնամքը, ինչպես նաև մերսման տարբեր տեսակները ձեզ կպարգևեն բացառիկ դրական հույզեր։ Ձեր հանգիստն առավել լիարժեք դարձնելու համար ձմռանը կարող եք օգտվել դահուկային սահուղուց՝ վարձելով դահուկներ և սահնակներ։
Բոլոր հյուրերի համար հյուրանոցը կազմակերպում է տուրեր դեպի Հայաստանի պատմական վայրեր։ Ամբերդ հյուրանոցում անցկացրած հանգիստը ձեզ կպարգևի անմոռանալի տպավորություններ, որոնք երկար կմնան ձեզ հետ։

Image alt
Amberd hotel
  • Համարներ
  • Ռեստորան և բար
  • Ծառայություններ և ժամանց
  • Կապ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Ընդհանուր դրույթներ և պայմաններ
  • Վերադարձի քաղաքականություն
  • +374 12 707 777
  • +374 96 000 151
  • [email protected]
Հայաստան, Արագածոտն, Անտառուտ 1/36

Պատրաստված է

S2S

© Բոլոր իրավունքները պաշտպանված են

WhatsApp