Ամբերդ պանդոկ
Ձեր անմոռանալի հանգիստն անցկացրեք քաղաքի եռուզեռից հեռու՝ Արագած լեռան լանջին։ Ամբերդ պանդոկում կարող եք համտեսել հայկական և եվրոպական խոհանոցի լավագույն ուտեստները, վայելել լեռնային մաքուր օդը և հիանալ Արարատ լեռան հրաշալի տեսարանով՝ ինչպես բացօթյա, այնպես էլ փակ սրահներում։
Մեր շեֆ-խոհարարի կողմից առաջարկվող յուրահատուկ ուտեստները կգոհացնեն նույնիսկ ամենաբծախնդիր գուրմաններին, իսկ պատրաստման ընթացքը կարող եք դիտել անմիջապես տեղում։
Նորակառույց, ընդարձակ սրահը իդեալական է ձեր կյանքի կարևոր և հիշարժան իրադարձությունների համար։ Առկա են նաև առանձին, ավելի մտերմիկ սրահներ՝ հանգիստ ճաշկերույթների և հաճելի զրույցների համար։
Ամբերդ պանդոկն առանձնանում է նրբաճաշակ ինտերիերով, բարձրակարգ սպասարկմամբ և ջերմ մթնոլորտով։
Պարզապես զանգահարեք և ամրագրեք, իսկ մնացածի մասին մենք հոգ կտանք՝ ապահովելով ձեր լիարժեք և հաճելի հանգիստը։








