Ծառայություններ և ժամանց
Բացօթյա լողավազան
Ձեր տրամադրության տակ կլինի բացօթյա տաքացվող լողավազանը՝ գեղեցիկ տեսարանով դեպի Արարատ լեռը, որը ախտահանվում է ծովի աղով։
Խաղադաշտ
Կատարյալ հանգիստը համադրեք ակտիվ և առողջ կենսակերպի հետ՝ օգտվելով թենիսի, բասկետբոլի և ֆուտբոլի խաղահրապարակից։
Մանկական խաղահրապարակ
Հյուրանոցի փոքրիկ հյուրերին առաջարկում ենք հաճելի ժամանց մանկական խաղահրապարակում։
Լողավազան
Հյուրանոցի առավելություններից մեկը փակ լողավազանն է՝ մաքուր լեռնային ջրով և ծովի աղով ախտահանման համակարգով։ Այն իդեալական վայր է հանգստանալու, ուժերը վերականգնելու և նոր էներգիայով լիցքավորվելու համար։
Կոնֆերանս դահլիճ
Ժամանակակից և հարմարավետ դահլիճ՝ նախատեսված գործնական հանդիպումների, կոնֆերանսների և կորպորատիվ միջոցառումների համար։
Սեղանի խաղեր
Վայելեք ձեր ազատ ժամանակը սեղանի թենիսով, բիլիարդով և սեղանի հոկեյով՝ ընկերական մրցակցության և հաճելի ժամանցի համար հարմարավետ միջավայրում։
ՍՊԱ ծառայություններ
Վայելեք լիարժեք հանգիստ և վերականգնում մեր SPA կենտրոնում, որտեղ ձեզ սպասում են հանգստացնող միջավայր, առողջարար ծառայություններ և ներդաշնակության զգացում։
Շոգեբաղնիքներ
Մեր SPA կենտրոնում գործում են ֆիննական շոգեբաղնիք և համամ (հռոմեական շոգեբաղնիք)՝ նախատեսված լիարժեք հանգստի և վերականգնման համար։ Ֆիննական շոգեբաղնիքը նպաստում է օրգանիզմի լիցքաթափմանը և իմունիտետի ամրապնդմանը, իսկ համամը ապահովում է մեղմ ջերմությամբ և բարձր խոնավությամբ հանգստացնող միջավայր։

.webp)


.webp)


































