Տուրեր

Ամբերդ Ամրոց և Քարի լիճ

icon

Ամբերդը միջնադարյան բերդաքաղաք և ամրոց է։ Կառուցվել է Xդ. պատմական Արագածոտն գավառում` Բյուրական գյուղից 7կմ հյուսիս, Արագած լեռան հարավային լանջին: Xդ. դղյակը պատկանում էր Պահլավունի իշխաններին և Բագրատունիների թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից էր։ Պահպանվել են Ամբերդի դղյակի ավերակները, բերդապարիսպը, եկեղեցին, բաղնիքը և մի քանի այլ կառույցների մնացորդներ։ Քարի լիճը գտնվում է Արագած լեռան վրա, բացարձակ բարձրությունը՝ 3207մ, հայելու մակերեսը՝ 0,12կմ2, խորությունը՝ 9մ։ Առաջացել է սառցե գոյացություններից։ Լիճը երկարատև շրջապատված է լինում ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է մնում։ Լճի ափին է առաջնային տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը, որը կառուցել են Ալիխանյան եղբայրները (Արտեմ Ալիխանյան, Աբրահամ Ալիխանով) 1942թ.-ին:

 

Տեղերի վանք և Արշակունիների դամբարան, Սբ. Հովհաննես

icon

Տեղերի (Դղերի) վանքային համալիրը (XIIIդ.) գտնվում է Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում: Կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը, ճարտարապետն է եղել Աղբայրիկ վարդապետը: Համալիրը կառուցված է ոչ մեծ բլրի վրա, մուգ մոխրագույն բազալտից, առանձնանում է իր խիստ ձևերով և դեկորատիվ հարդարանքի գրեթե իսպառ բացակայությամբ։

Արշակունիների դամբարանը կառուցվել է IVդ. կեսերին, որտեղ ամփոփված են հեթանոս և քրիստոնյա հայ Արշակունի թագավորների աճյունները։ Պահպանվել է խաչաձև հատակագիծ ունեցող քարաշեն երկհարկանի գետնափոր դամբարանի ստորերկրյա մասը, Արևմտյան մուտքի երկու կողմերի և ուղղանկյուն խորշերի ճակատների քարերը, որոնք ծածկված են քրիստոնեական վաղ շրջանի զարդաքանդակներով (առյուծ, շուն, եղջերու, վարազ, այծյամ, ցուլ և այլն):

Սուրբ Հովհաննես եկեղեցին կանգուն հայկական առաքելական եկեղեցի է, որը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մանզի Բյուրական գյուղում:

Տառերի պուրակ, Սաղմոսավանք, Հովհաննավանք

icon

Հուշարձանը կառուցվել է 2005 թվականին հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ: Այն ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները, ինչպիսիք են` Գրիգոր Լուսավորիչ, Մովսես Խորենացի, Մխիթար Գոշ, Խաչատուր Աբովյան և այլն:

Սաղմոսավանքը գտնվում է Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում, Քասաղ գետի գեղատեսիլ կիրճի եզրին: Այն կառուցել է Վաչե Վաչուտյան իշխանը 1215թվականին: Ենթադրվում է, որ այդ կառույցը նախատեսված է եղել նաև եկեղեցական թանկարժեք սպասքի պահպանման համար:

Հովհաննավանքը հայկական վանական համալիր է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում, Քասաղ գետի կիրճի աջ եզրին: Կառուցվել է 4-13-րդ դարերում։ Ավանդությունը, սակայն, դրա հիմնադրումը վերագրում է Գրիգոր Լուսավորչին : Սկզբում ոմն վանահոր՝ Սյուղի անունով կոչվել է Սյուղի կամ Սովի վանք, իսկ ժողովուրդը կոչել է Հաննավանք։ Այն եղել է հայ գրչության նշանավոր կենտրոն և ունեցել հարուստ մատենադարան:

Աստղադիտարան

icon

Բյուրականի աստղադիտարանը հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով, եղել է աստղադիտարանի առաջին տնօրենը Ճարտարապետն է Սամվել Սաֆարյանը: Գտնվում է Արագած լեռան հարավային լանջին: Համարվում է Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը: